Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է մահվան  ելքով հայտնի վրաերթին։

ArmeniaON, դեկտեմբերի 15. Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց:

Սպիտակցի Հայկոն հանդես է գալիս հայտարարությամբ

Posted by newslife.tv on Saturday, 15 December 2018

Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու:

Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին եւ ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են Երեւանում՝ Խանջյան փողոցում, դեկտեմբերի 14-ին Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը, ով հանրությանը հայտնի է որպես երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Պարզվել է նաեւ, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երեւանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։

Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաեւ դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։

Երկու վարորդները ստորագրությամբ ազատ են արձակվել։

News.am