Նարինե Վարդանյանը «Teach for Armenia» ծրագրի Հայաստանյան ներկայացուցիչներից է։ Արդեն 2-րդ և վերջին տարին է անցկացնում Վաղարզինում, որպես «Դասավանդիր Հայաստան»-ի հայաստանյան ներկայացուցիչ։

Շուշան Փափազյան 

ArmeniaOn, դեկտեմբերի 18. Նարինե Վարդանյանն է։ Հարցին, թե ինչպես որոշեց մասնակցել «Teach for Armenia» ծրագրին՝ պատասխանում է ․

Ամեն ինչ սկսվեց, երբ հասկացա, թե որտեղից է գալիս էն խնդիրների շարանը, որոնց ամեն օր բախվում եմ ՝ փողոցում քայլելիս, լրագրողական նյութ անելիս, ցույցի մասնակցելիս:

Կրթություն և արժեհամակարգ

«Երբ ես փոքրիկ աղջիկ էի, – աում է,- երազում էի գրքերի մարդկանց նման մարդկանց մասին, երբ ես փոքրիկ աղջիկ էի, երազում էի մարդկանց մասին, ովքեր կոգեշնչեին ինձ: Հիմա, երբ ես մի քիչ ավելի մեծ փոքրիկ աղջիկ եմ, երազում եմ երեխաների մասին, որոնց հետ կերազենք, երեխաների, որոնց հետ կլինենք գրքերի միջի մարդիկ»:

Այժմ «մեր երազանքի ճանապարհ» -ի պես երազանքն այլևս իրականություն է, ինքն էլ` հարազատ գյուղում։  Փոքրիկներին, ում դասավանդում է, սիրում է առանձնահատուկ, ուրախանում՝ երբ հասնում են հաջողությունների։

Իր «երկարամազիկ համովիկներ»-ից է, ով արդեն տնային առաջադրանքներ է կատարում։

Շարունակում է՝ հասարակությունը, որում ապրում էր, հիվադ էր։ Ծրագրով ցանկացել է մոտ գտնվել ցավին , հասկանալ ու բուժել ։

– Այժմ ես ցավի էպիկենտրոնում եմ՝ փոքր համայնք, կրթության իրավունքի թերի իրացում, կրթական համակարգի խարխլություն: Եվ՝ աննպաստ պայմաններ երեխային քաղաքացի, լավ մարդ դարձնելու համար: Ամեն օր այլ կերպ, բայց հաղթահարել եմ խնդիրները… Երևի ստացվեց…

Հարցնում եմ՝ «Նարինե, երկար ճանապարհ ես անցել, քեզ վերջիվերջո ուժեղ համարում ես ՞»: ժպտում է՝ «գրեթե համոզված եմ» ու շարունակում

-Ուժեղ եմ էնքան, որ թույլ լինելուց էլ չեմ վախենում: Պարադոքս է, բայց ինձ դուր է գալիս: Ես տղամարդ կին արտահայտությունը չեմ սիրում, ուժեղ եմ էնտեղ, որտեղ պարտավոր եմ, թույլ եմ՝ մնացած բոլոր տեղերում:  Թույլ եմ, երբ ինձ սիրով են գրկում, ուժեղ եմ, երբ ինքս պիտի գրկեմ:

Ահա այստեղ էլ իմ զրուցակից նրբիկ Նարինեն վերափոխվում է 22-ամյա այն աղջնակին, ով 2016-ի ապրիլին «Արծիվ-մահապարտներ» ջոկատի հետ մեկնեց կամավոր ՝ Արցախ։

Իր դիմանկարն է։ Վաղուց ժամանակն էր, որ երևար իր մասին գրածի ճշմարտացիությունը՝  Նա հաղթել է իր բաժին պատերազմը, նա ատել չգիտի ։

Այստեղ նա տանն է, այնքան, որ սկսել է «մամայություն» անել։

Մեկ-մեկ կորցնում եմ օբյեկտիվությունս ու «մայրիկության» զգացումով լինում:

 Կռիվ են գնում երեխաները

Երբ իր մասին պիտի գրեի, հենց այս նախաբանով էլ իր կյանքի պատմությունը ընթերցեցի։ Ինձ համար որոշ բաներ էլ բացահայտել եմ ՝ պատերազմը սկսվել էր հայրիկի ծննդյան օրը: Գրել էին, որ սիմվոլիզմ չկար՝ այդպես էր ու վերջ։ Նարինեն միշտ տանն է, իր սենյակում՝ համարյա դիպուկահարների թիրախում։ Խաղաղությունն էլ՝ «երբ չեն կրակում»-ն է։ Ուզում է առանց վախերի արթնանալ և մնալ տանը։ Այս ամենին խառնվում է իր ժպիտն, ու չէր խանգարի մեկ բաժակ թեյը:

Էսպես ծնվեց իմ հաջորդ հարցն աղջնակին․

Նարինե, եթե ֆիլմ, ապա որը կհիշեցնի քեզ քո կյանքը։ Կարծում եմ սիմվոլիզմ շատ կա, դու էլ ժպտում ես։

Այստեղ երկար է մտածում

– Դեռ չեն նկարել, որովհետև ես եմ նկարելու:

– Իսկ եթե որևէ դրվագ բեմադրեիր, որը կգար մտքիդ առաջինը:

-Երբ ես փոքր աղջիկ էի ու ապրում էինք մի փոքր սենյակում, ու պատերազմ էր: Ես ու եղբայրս խաղում էինք ադիալների տակ ու վախենալու պատմություններ էինք հորինում ու չէինք վախենում: Ու կյանքը այ էդպես էլ ապրում եմ՝ ամենասարսափելին կարող եմ հորինել, բայց չեմ վախենում, որովհետև շուրջս՝ ադիալից վերև տունն ա՝ մի փոքրիկ սենյակ:

Սա ֆիլմի նկարագրությունն է մի աղջնակի մասին, ով ապրում է հենց մեր կողքին՝ չափազանց ուժգին վարակելով այն կյանքով, որը գեղեցիկ է և հարազատ։