Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, թե երկրի զինված ուժերին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11,000 հա վերցնել վերահսկողության տակ:

ArmeniaON, դեկտեմբերի 19. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երկրի զինված ուժերին հաջողվել Նախիջևանի հատվածում 11,000 հեկտար վերցնել վերահսկողության տակ, հայտնել է, որ այդ հատվածում հակառակորդի կողմից դիրքերի տեղաշարժ եղել է դեռևս 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին։

«Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, տեղի է ունեցել իմ վարչապետ դառնալուց առաջ։ Իսկ տեղի է ունեցել դիրքային տեղաշարժ, ընդ որում՝ երկու կողմից։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայատասնի զինված ուժերի վերահսկողության ներքո, բոլոր այդ տարածքները շարունակում են մնալ հայկական կողմի վերահսկողության ներքո»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանից «վերջին երկու օրերին ստացվող լուրերը մտահոգիչ են»:

«Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11,000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»,- ասել է նա:

panarmenian.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here