ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պարզվում է, սիրում է ոչ միայն հետևել իր վարկանիշին, այլև՝ իր իմիջին։

ArmeniaON, դեկտեմբերի 19. Արթուր Վանեցյանը նոր կառավարության այն եզակի ներկայացուցիչներից է, որ բրենդային և շատ թանկ հագուստներ է կրում, գրում է armblog.am կայքը։

Դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։

«Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։

Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։ Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա և արժե ավելի քան 37 հազար դոլար։

armblog.am