«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 5-րդ անգամ արժանացավ Եվրոպայի սպորտային ասոցիացիայի «Ոսկե խաղակոշիկին»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

ArmeniaON, դեկտեմբերի 20. Արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է 2017–18 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Եվրոպայում:


Սա Մեսսիի 5-րդ «Ոսկե խաղակոշիկն» է: Ֆուտբոլիստն այս մրցանակին արժանացել է նաև 2009–10, 2011–12, 2012–13, 2016–17 մրցաշրջաններում: Մեսսին այս մրցանակի քանակով ռեկորդակիր է:


Երկրորդ տեղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, նա այս մրցանակին արժանացել է չորս անգամ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here