Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հռետորական հարց է հղել հայտնի երգչուհի Սիրուշոյին։

ArmeniaON, դեկտեմբերի 20. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հռետորական հարց է հղել հայտնի երգչուհի Սիրուշոյին, ով Ռոբերտ Քոչարյանի հարսն է և այսօր գրառում էր կատարել՝ բացահայտելով իր և Քոչարյանի՝ նախկինում ունեցած խոսակցությունից մի հատված: Սաֆարյանը գրում է.

«Սիրուշո ջան, իր թողած գործը միայն դուք եք տեսել ձեր ընտանիքում ու տնօրինած կարողություններում, որոնց կապակցությամբ պետք է որ հարց տված լինեիր՝ հայրիկ, այսքանը մեզ որտեղի՞ց ու ինչպե՞ս… Իսկ անցած բարդ ուղու վրա միայն դիակներ են…. Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը վկա…»:

galatv.am