«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի «Կյանքն ու ազատությունը» գրքին:

ArmeniaON, դեկտեմբերի 23. «Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կա՞ր մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։

Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչո՞ւ չես անդրադարձել թե…

1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։

2) Ինչո՞ւ չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։

3) Ո՞նց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիի մակարդակի գործ է։

4) Ինչո՞ւ դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։

Հ.Գ.Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ «Հայր մերը» չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյուջեի 20%֊ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը»,- գրել է նա:

factor.am