«Ժողովուրդ, 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը:

ArmeniaON, Դեկտեմբերի 23. Դեկտեմբերի 27-ից հետո ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը թունդ ձմեռ է կանխատեսում: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակներից տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 24-26-ին օդի ջերմաստիճանը կնվզանի 4-5 աստիճանով:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here