ArmeniaOn, դեկտեմբերի 23. Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, եւ այդ բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի  վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ շուրջօրյա գործող (010) 56-25-33 հեռախոսահամարով: