ՀՀ երկրորդ նախագահը ներկայացնում է հոկտեմբերի 27-ի ողբերգության իր տեսակետը, որն մինչ այս հանրությանը հայտնի չէր։ 

ArmeniaON, դեկտեմբերի 23. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է 19 տարի։ Այս տարիների ընթացքում մշտապես մենք լսել են նույն մարդկանց և նույն մեղադրանքները։ Նրանք խոսել են հիմնականում չունենալով փաստեր, որոնք կվկայեն իրենց խոսքերիճշմարտացիությունը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մշտապես օգտագործվել է քաղաքական նպատակներով։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իշխանական մեդիան լայն հնարավորություն էր տալիս, որպեսզի ողբերգալի այդ իրադարձությունները միակողմանի ներկայացնող անձիք հաճախ հայտնվեն եթերում և մամուլի էջերում։Այս տարիների ընթացքում այդ դեպքերի մասին մեկնաբանությունները հիմանակնում եղել են միակողմանի և հիմանակնում մեղադրանքները եղել են   երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։

19 տարի անց, հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջերս ռուսերեն լեզվով ընթերցողի դատին  հանձնվեց Ռոբերտ Քոչարյանի հեղինակած  «Կյանք և ազատություն» գիրքը։ Գրքում   Ռոբերտ Քոչարյանը մեծ ենթագլխով անդրադառնում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններին։ Քոչարյանը  ներկայացնում է այդ օրը ՊՆ շենքում տեղի ունեցած ժողովի մանրամասները, որին մասնակցել են իրենց՝  Վազգեն Սարգսյանի մտերիմ համարողները։ Երկրորդ նախագահը փակագծեր է բացում և ներկայացնում մանրամասներ, թե ինչով էին այդ օրերին զբաղված ներքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և  իշխանությանը մոտ կանգնած մի շարք այլ անձիք։

ՀՀ երկրորդ նախագահը իր  գրքում  ներկայացնում է հոկտեմբերի 27-ի ողբերգության իր տեսակետը, որն մինչ այս հանրությանը հայտնի չէր։ Ներկայացված մանրամասնները բավական օգտակար են և ավելի հստակ են ներկայացնում այն մարդկանց կերպարները, որոնք տարիներ շարունակ Հոկտեմբերի 27-ը իրենց համար դարձրել էին միջոց քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Անի Սահակյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here