3 C
Yerevan
Tuesday, March 26, 2019
Home Մշակույթ Փախստական հայ աղջիկների գործած գորգերը բարեգործությանն էին ծառայում

Փախստական հայ աղջիկների գործած գորգերը բարեգործությանն էին ծառայում

166
0

Ուղիղ մեկ դար առաջ Հայաստանի Հանրապետությունը թևակոխել էր ետպատերազմական իր առաջին լիարժեք տարին, և նորանկախ երկրի խոշոր քաղաքներում` Երևանում, Ալեքսանդրապոլում և Կարսում բացվում էին ամերիկյան տարբեր արտադրական ձեռնարկություններ։

Ռուբեն Շուխյան

ArmeniaON, հունվարի 3. Ամերիկյան նպաստամատույցի գորգերի արհեստանոցը Երևանում. 1919 թվական… Նկարում՝ փախստական հայ աղջիկները գորգեր են գործում Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից բացված արհեստանոցում՝ հետագայում բարեգործական նպատակով դրանք վաճառքի հանելու համար:

Լուսանկարը՝ լրագրող Մելվիլ Չատերի, “National Geographic” ամսագիր, 1919 թ., նոյեմբեր:

Մելվիլ Չատերն իր հոդվածում նշում է, որ օգնության նպատակով աշխատանքի տրամադրումը ամեն ինչ կորցրած փախստականներին՝ դա նաև մարդկային արժանապատվությունը վերագտնելու առումով կարևոր հնարավորություն է նրանց համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here