Էջմիածնի Մայր տաճար. Ֆրիտյոֆ Նանսենի լուսանկարը։

Ռուբեն Շուխյան

ArmeniaON, հունվարի 6. 1925 թվականին հայ ժողովրդի մեծ բարեկամ, նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ և գիտնական, ականավոր հումանիստ, Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր հանձնակատար, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը այցելել էր Սովետական Հայաստան, հանդիպել հանրապետության ղեկավարների հետ` ճշտելու համար մարդասիրական ծրագրերի իրականացման հեռանկարները։

Շրջագայելով Հայաստանում, Նանսենը բազմաթիվ լուսանկարներ արեց, որոնց մի մասը ամփոփվեց 1927֊ին լույս տեսած նրա «Խաբված ժողովուրդ» գրքում։ էջմիածնում արված այս պատկերը` նույնպես այդ գրքից է։