Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիային մասնակցել է նաև երգիչ Արտաշ Ասատրյանը և իր զորակցությունը հայտնել էջմիածնեցուն:

ArmeniaON, հունվարի 12. «Մի էջմիածնեցի էլ ես եմ, եկել եմ էջմիածնեցու կողքը կանգնեմ։ Իմ ժողովուրդն անհանգիստ է, ես չեմ կարա իմ տանը հանգիստ լինեմ  ու ես աղոթում եմ, որ իմ ժողովուրդը լավ լինի, ամեն օր ես երգեմ, ամեն օր պարեն, քեֆ անեն։ Ես եկել եմ, որ Աստված չանի, մի լարվածություն լինի, կանգնեմ իմ ժողովրդի եւ ոստիկանների միջև, որ ոչ մեկի մատը փուշ չմտնի»,– ասել է Արտաշ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here