Հայաստանի տարածքում սպասվում է ձյուն, սակայն, միաժամանակ, սպասվում է ջերմաստիճանի բարձրացում:

ArmeniaON, հունվարի 12. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 12-ին և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 15-16-ին լեռնային և նախալեռնային շրջաններում նույնպես կարձանագրվեն տեղումներ՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երևանում հունվարի 12-ին, 13-ին, ինչպես նաև 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը և 17-ին մայրաքաղաքում ձյուն կդիտվի:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here