Փակ գաղտնի քվեարկությամբ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարտ Միրզոյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագաh:  

ArmeniaOn, հուհնվարի 14. Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ միակ թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Արարտ Միրզոյանն ընտրվեց խորհրդարանի նախագահ:

Քվեարկությանը մասնակցել են ԱԺ բոլոր 132 պատգամավորները: Կողմ է քվեարկել 131, դեմ՝ 0 պատգամավոր: Անվավեր է եղել մեկ քվեաթերթիկ:

Նշենք, որ ԱԺ նախագահն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ իր տեղը զբաղեցրել ԱԺ նախագահությունում:

Արարատ Միրզոյանի կենսագրությունը

Արարատ Միրզոյանն աշխատել է «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում:

Աշխատել է «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

Աշխատել է «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող

Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ:

Դասախոսել է Երեւանի պետական համալսարանում։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի։

news.am

լուսանկարը` Эхо Кавказа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here