Իրենա Իվիչը ավտոբուս էր վարում, երբ նկատեց փոքրիկն աղջկան, որն այս ու այն կողմ էր վազում մայթեզրին: Երեխան, որը կարմիր հագուստով էր և ոտաբոբիկ, վազում էր խաչմերուկում:

ArmeniaON, հունվարի 16. Իվիչը կանգնեցրել է ավտոբուսը և դուրս է եկել փողոց, և ինչպես երևում է տեսանյութում, նա երեխային տեղափոխել է ավտոբուս:

«Ես միայն շնորհակալ եմ Աստծուց, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի», – ասել է Իվիչը հինգշաբթի իր պատվին կատարված պատվոգրի հանձնման արարողության ժամանակ:

«Աստված իմ, Աստված իմ, ես ցնցված եմ», – ասում է Իվիչը, և երեխայի հետ նստում է վարորդի նստարանին:
Ավտոբուսի ուղևորներից մեկը հանում է իր ձմեռային բաճկոնը և դրանով ծածկում են փոքրիկին, որը մրսած էր: Այդ օրը` դեկտեմբերի 22-ին, շատ ցուրտ էր:

Իվիչը շոյում էր փոքրիկի, մազերը և սեղմում կրծքին: Երեխան շուտով քուն մտավ, ինչպես տեսաք տեսանյութում:

«Ես սիրում եմ երեխաներին, և ես ունեմ իմ սեփական երեխաները, ուստի շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել այս քաղցր և անմեղ երեխային», – ասում է Իվիչը: