ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Դավոսում հնարավոր ոչ ֆորմալ հանդիպման մասին տեղեկությունը:

ArmeniaON, Հունվարի 22. Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե շատ շուտով կկայանա հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, արձագանքել է Հայաստանի վարչապետը:

 «Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»,- ասել է Փաշինյանը  ՌԻԱ Նովոստիին պատասխանելով Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:

Իլհամ Ալիեւն իր հերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի հարթակում ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լայնաֆորմատ բանակցություններ դեռեւս չեն եղել, սակայն արդեն կայացել են մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքերով, այդ հանդիպումներն օգտակար են եղել կողմերի դիրքորոշումները հստակեցնելու եւ Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։

News.am