Մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով «Մշար» մշակութային կենտրոնը կյանքի է կոչել Մաեստրոյի ստեղծագործական գործութնեությանը նվիրված բացառիկ մի ֆիլմ:
ArmeniaOn, հունվարի 23. «Մշար» մշակութային կենտրոնը նախաձեռնել է ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները և այն հանդիսատեսի դատին կհանձնվի Մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեծ դիապազոնը կատարողական նույնքան մեծ աշխարհագրություն է ներառում, ուստի նկարահանումներն իրականացվել են տարբեր երկրներում՝ բացահայտելով լսարանի համար դռևս անհայտ շատ փաստեր Մաեստրոյի կոմպոզիտորական գործունեության մասին: «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմում աշխարհահռչակ երաժիշտներն են բացահայտում Տիգրան Մանսուրյան կոմպոզիտորին ու նրա մարդ տեսակը: Երաժիշտներ, որոնք այսօր մանսուրյանական երաժշտության լավագույն մեկնաբաններ են աշխարհի ամենամեծ բեմերում:
«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի էկրանային պրեմիերան կկայանա Երևանում, հեռուստատեսայինը՝ Գերմանիայում:
Ֆիլմի ստեղծմանը աջակցել են նաև ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Երևանում «Գյոթե» կենտրոնը: Թեև ֆիլմի նկարահանումները սկսվել էին տարիներ առաջ, սակայն այն հնարավոր չէր լինի ավարտին հասցնել և ցուցադրել Մաեստրոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում առանց վերոնշյալ գործընկերների աջակցության:
«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի ինֆորմացիոն հովանավորն է՝ Արմենիա ON լրատվական պորտալը: