ArmeniaON, Հունվարի 27. Անակնկալի մասին պատմել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-ի էջում։

«Չէի ուզում մանրամասնել՝ բայց այս տեսանյութը ստիպեց: Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի:

Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ շատ չջղայնացավ»:

Իսկ Աննա Հակոբյանը  facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել երեկոյից և գրել. «Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով: Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան»։

Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով: Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան❤️🇦🇲

Posted by Anna Hakobyan on Sunday, 27 January 2019

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here