Սիրելի կապանցիներ, սույն փաստով անհապաղ գրություն եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքներով կասկած կա, որ կատարվել է կեղծ գործարք, ինչի հետևանքով Կապանի բնակիչ Է.Սողոմոնյանին և նրա ընտանիքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Ձեր հետ միասին հետամուտ եմ լինելու նշված հանգամանքների պարզաբանմանը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

ArmeniaON, հունվարի 31. Հիշեցնենք, որ Կապանի Հալիձոր թաղամասի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: 2015 թվականին մայրը 700 հազար դրամի չափով վարկ է վերցրել բանկից և չի կարողացել վճարել: Բանկն աճուրդի միջոցով երեք սենյականոց բնակարանը վաճառել է 490 հազար դրամով: Մանրամասները տեսանյութում՝ առանց մեկնաբանության: