Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին:

ArmeniaON, փետրվարի 8. «Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում»:

Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին:

Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Ծանր վիրավորում ստացած Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:

Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։