Արամի 23-ի վերականգնման նախագիծը կիրականացնի իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին։


ArmeniaON, փետրվարի 9. «Երևանի քաղաքապետարանում ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գուրգեն Ալեքյանը։

Արամի 23-ի հարցը լուծվեց. Վերականգնման նախագիծը կիրականացնի Իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին✅Երևանի քաղաքապետարանում…

Posted by Gurgen Aleqyan on Friday, 8 February 2019

«Պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:

Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:

Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here