Սամվելին, ով Ադրբեջանից արտագաղթել էր Ռուսաստան, հանդիպեցինք հայրենիքում: Մանկական երկաթուղում նրա հետ հանդիպմանը ծանոթացանք իր կյանքի փորձություններով լի պատմությանը:

 ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, փետրվարի 16. Սամվելը քառասուն տարի անց հանգամանքների բերումով վերադարձավ Երևան: Երբեմն, մի երկնքի տակ խաղաղ ապրելը երազանքի է վերածվում: Երկրից երկիր գաղթելը, անվերջ որոնումները, հուսահատեցնում են, երբեմն էլ՝ ուժ են տալիս: Նույն կարծիքին է նաև մեր հերոսը, ով իր մտորումները փորձում էր կիսել մանկական երկաթուղու հետ:

Լուսանկարը՝ Ռոզի Սարգսյանի

 – Հայերեն սովորել եմ մինչև 3-րդ դասարան, որից հետո շարունակել եմ Ռուսաստանում: Մեծ դժավարություններ ենք ունեցել մինչև հաստատվել ենք: Սումգայիթյան ջարդերը փոխեցին շատ մարդկանց ճակատագրեր:  Հայերը լքեցին իրենց ծննդավայրերը վերցնելով միայն տան բանալիները թողնելով իրենց ողջ ունեցվածքը: Գյուղերը, որոնք ամբողջությամբ բնակեցված էին հայերով վերածվեցին ավերակների: Ծնվել եմ՝ Աղսուի շրջանում, որտեղ ադրբեջանցիներ հիմնականում չեն ապրել՝ ընդամենը մեկ-երկու ընտանիք:

Սամվել Մարդանյանն  աշխատում է Երևանում, որպես  խոհարար: Նրա  յուրաքանչյուր  օրը  սկսվում և ավարտվում է քայլելով: Կարծես թե ուզում է  այս տարիների բացը լրացնել, փորձելով զգալ փողոցի և մարդկանց  ջերմությունը: Նա սիրում է Հայաստանը և համարում այն ամենաապահով երկրներից մեկը:

– Առաջին անգամ եմ Հայաստանում: Աննկարագրելի էր այն զգացողուությունը, երբ ոտք դրեցի հայրենիք: Միայն կարող եմ ասել, որ բառերը վերածվեցին արցունքների: Ես սիրում եմ Հայաստանը ոչ թե ֆանատի նման, այլ, տեսնելով մեր վատն էլ, լավն էլ, ընդունում եմ այնպիսին, ինչպիսին որ  կա: Թեև եղանակային գեղեցկությունը տեսել եմ ընկերներիս նկարների միջոցով, այնուամենայնիվ, անհնար է չսիրահարվել մեր երկրին: Ի տարբերություն ռուսաստանաբնակ հայերի, մեր երկրում  երիտասարդներն առավել առաջադեմ են, կիրթ, ժպտերես,  հյուրասեր: Կնոջս և երեխաներիս պատմում եմ մեր երկրի մասին, թեև կինս մի քանի անգամ եղել է Հայաստանում:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Շատերն այդպես էլ չեն վերադառնում հայրենիք: Հայաստանը  սիրում են  հեռվից, հիանում և մխիթարվում  նկարներով, պատմությունը  թերթում են գրքերից:

Կինս նույնպես անցել է այդ փորձություններով: Նրանց ընտանիքը այդ դժվարին տարիներին եկել է Հայաստան:  Հիմա երեխաների հետ հայրենքից հեռու է, սակայն դա արգելք  չի հանդիսանում մեր երկու երեխաներին հայոց մշակույթին ու լեզվին ծանոթացնելու համար: Մենք տանը խոսում ենք հայերեն՝  մեր գյուղի բարբառով,  իսկ երեխաները  փորձում են տառերը  սովորել:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Սամվելը համոզված է, որ մի օր ընտանիքով կհաստատվի հայրենիքում:

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու և մեր երկիրը ավելի առաջադեմ է դառանալու, քան հիմա: Միակ խնդիրը, որին առնչվեցի աղբի և տրանսպորտի խնդիրն է, սակայն համոզված եմ, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի:

Լուսանկարը՝ Վազգեն Եթումյանի

Այս պատմությունը լսելիս անհնար է չհուզվել: Սակայն հուզմունքի հետ միաժամանակ պետք է ուրախանալ այն լավատեսությամբ և հայրենասիրությամբ,  որ մեր հերոսն է փոխանցում: Անգամ Հայաստանից դուրս նա ապրել է հայրենիքն իր սրտում և նույն ոգով մեծացնում է իր զավակներին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here