Ի՞նչ ես պատկերացնում «իդեալական նվեր» ասելիս: Մեքենա՞, նոր սմարտֆո՞ն, իսկ գուցե գի՞րք:ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ 

ArmeniaOn, Փետրվարի 20. Պարզվում է` նոր սերնդի բավականին մեծ տոկոսը նախընտրում է հենց գիրք նվիրել և ստանալ: Այդ մասին փաստում է Հայաստանում գիրք նվիրելու տոնիհետ կապված աշխուժությունը: Փետրվարի 19-ը նաև մեծանուն գրող Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է: Գրախանութները լեփ-լեցուն են, համալսարաններում «գրքափոխանակության» միջոցառումներ են կազմակերպվում, իսկ համացանցում՝ #գիրքկարդաևնվիրիր:

Այս հեշթեգը գրավեց շատերի ուշադրությունը, երբ չելենջին մասնակից դարձավ դերասանուհի Իննա Խոջամիրյանը: “Էլենի օրագիրը” հեռուստասերիալի գլխավոր դերակատարը` Իննան, իր ինստագրամյան էջում մրցույթ էր հայտարարել և պատահական սկզբունքով հազարավոր մասնակիցներից ընտրել էր չորսին: Հաջողակ մասնակիցները Իննայի կողմից արժանացան գրքի և շնորհավորանքների: Այդ առիթով տեղի ունեցավ հանդիպում դերասանուհու հետ:

Ցանկանում եմ իմ դերը ունենալ գիրք նվիրելու գործում, խթանել ընթերցանությունը,- ասում է Իննան, և ցավով նկատում, որ գալիք սերունդը չափից շատ է տարված բջջայիններով և համացանցով: Իննան նույնպես ամենալավ նվերը համարում է գիրքը:

Երբ ամուսնանամ, բոլորին խնդրելու եմ ինձ գիրք նվիրեն, այդպես իմ անձնական գրադարանը կունենամ,- կես կատակ կես լուրջ ասում է նա:

Դերասանուհին մասնակիցների հետ խոսեց իր անցած ուղուց, քննարկվեցին բազում գրքեր: Քննարկման առարկա դարձավ նաև այն հարցը, թե արդյո ՞ք պետք է սկզբում գիրքը կարդալ, թե ՞ ֆիլմը դիտել: Հաղթողներից մեկը ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանն էր, ով գտնում է, որ գիրքը նվերի հրաշալի տարբերակ է, որովհետև այն երբեք չի հնանում և չի կորցնում իր արժեքն ու կարևորությունը։

Շատ լավ է, որ կա նման օր, ու ոմանք այն իրոք տոն են դարձնում՝ միմյանց գրքեր ու հաճելի հիշողություններ պարգևելով, բայց շատ ավելի լավ կլինի, եթե գիրք նվիրելը մեզ մոտ դառնա մշակույթ, մարդիկ միմյանց գիրք նվիրեն առանց հատուկ օրերի սպասելու:

Մրցույթին Լիլիթը հաղթելու ներքին համոզմունքով է մասնակցել:

Շաատ ուրախ եմ, որ կան նման նախաձեռնություններ, որոնք խթանում են գիրք կարդալու մշակույթը:

Հաղթողներից էր նաև Մշակութաբանության ֆակուլտետի ուսանողուհի Մալխասյան Ռուզաննան, ով նույնպես համարում է, որ գիրքը միշտ եղել է ու կա ամենալավ նվերը ընթերցողի համար։

Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունները պետք է ավելի հաճախ լինեն, քանի որ սա ավելացնում է սերն ու հետաքրքրվածությունը դեպի գիրքն ու գրականությունը։ Շնորհակալ եմ Իննային այս հիանալի մտահաղացման և մեզ նվիրած ժպիտների համար։

Հանդիպումը հաճելի ու գրքային մթնոլորտում անցավ, համալրեց լավ ու անմոռանալի հիշողությունների շարքը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here