ArmeniaON, փետրվարի 19. «ՄՇԱՐ» մշակութային կենտրոնը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմը, որի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է:

Հայկ Մկրտչյան. «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի հերոսը հրաշալի է

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի  «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա սույն թվականի մարտի 5–ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Այդ մասին տեղեկացրել է «ՄՇԱՐ» մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջը և հրապարակել ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

«Մաեստրո Մանսուրյան» Ֆիլմի ստեղծմանն ու հանրայնացմանն աջակցել են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը:

Կից ներկայացնում ենք ֆիլմի պաշտոնական թրեյլերը: