Տղամարդկանց օրը  աղջիկներին  տղամարդու գուլպա նվիրելը կրեատիվ է և մտածելու տեղիք է տալիս: Հետաքրքիր ակցիա Երևանում:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, փետրվարի 23. Երևանյան ագիներից մեկում նստած ընթերցում էի, մի տղա մոտեցավ, տվեց մի  ծրար և հեռացավ: Միայն հասցրեցի լսել՝ «Սա՝ Ձեզ»:

Շատ կասկածելի էր անակնկալ ծրարը, բայց որոշեցի մի կողմ թողնել վախերը և բացել: Այլայլված հայացքս միանգամից փայլեց՝ ծրարում գուլպաներ էին և գրություն՝

«Ինչ ցանես, այն էլ կհնձես»:

Սա յուրահտուկ և սթափեցնող կոչ է աղջիկներին, որ նմանատիպ նվերները այլևս ձանձրացրել են տղաներին: Եվ նրանց ոչինչ չէր մնում, բացի այս կերպ բարձրաձայնելը:

Գուլպայի հետ փոխանցված գրությունն օգնեց շատ արագ բացահայտել ակցիայի հեղինակներին նրանց ֆեյսբուքյան Ebrothers էջի միջոցով:

Այս միջադեպը ոչ միայն ինձ, այլև շատ կանանց և աղջիկների կստիպի լինել ավելի հետաքրքիր, ստեղծագործող ու ավելի ուշադիր:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ը Կարմիր բանակի օրն է: Սակայն մինչ օրս մեզ մոտ այն շարունակում են նշել որպես տղամարդկանց օր, թեև արդեն վաղուց հունվարի 28-ն է ամրագրված որպես հայոց բանակի օր:

Նասկի փետրվարի 23-ին (Զգացեք մեր ջանի ղադրը)

Նասկի փետրվարի 23-ին (Զգացեք մեր ջանի ղադրը)😂Այսօր փետրվարի 23-ն է , ՆԱՍԿԻ նվիրելու համահայկական օրը, իսկ ինչ կզգան աղջիկները, երբ մենք նրանց նվիրենք այդ սև նասկիները։Հետևիր մեզ Instagram-ում, մենք կհետևենք քեզ նույնպես 💗Էրիկ։ @ericaydinyanԷդուարդ։ @eduardpetrosyan

Posted by EBrothers on Saturday, 23 February 2019