Մահաթմա  Գանդին ոգեշնչել և օրինակ է եղել գրեթե բոլորի համար: Նրա խաղաղության մասին կոչերը և սերը առ հայրենիք փոխեց շատ մարդկանց ճակատագրեր: «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել Մահաթմա Գանդիի  150-ամյակին նվիրված միջոցառում:ՄԵՐԻ  ԲԱԴԱԼՅԱՆ

 ArmeniaON, Մարտի 1.  «Երեկոյան զրույց Դեսպանի հետ». Մահաթմա Գանդիի  150-ամյակին նվիրված միջոցառումը   կազմակերպվել էր «Զանգակ» գրատանը: Աջակիցներն էին «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը:

Երեկոյի ընթացքում՝ «Ճշմարտության հետ իմ փորձառությունների պատմություն» գիրքը նշանավոր մարդուն և քաղաքական գործչին բացահայտեց յուրովի:

Այն թարգմանվել է նաև անգլերեն: Գրքի հեղինակը նշեց, որ գուցե հետագայում թարգմանվի  այլ լեզուներով:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը կարևորեց  երկու երկրների բարեկամությունը: Համոզված է, որ այն շարունական կլինի: Հարց ու պատասխանը և Գանդիի մասին պատմող ֆիլմը ամբողջացրեցին միջոցառումը:

Հիշեցնենք, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդն է: Նա ճանաչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի «Մեծն Հոգի» և Հնդկաստանում իբրև Բապու (Հնդկաստանի հայր)։  Ամբողջ աշխարհում կկազմակերպվեն նրա ծննդյան 150-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here