«Մարտեր առանց կանոնների» մարզաձևի աշխարհի չեմպիոն Սերգեյ Հարությունյանն  ArmeniaON – ի հետ զրույցում պատմեց իր և եղբոր սպորտային կյանքի, գործունեության, հաղթանակների և առաջիկա նախագծերի մասին:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մարտի 3. «Մարտեր առանց կանոնների»  չեմպիոն Սերգեյը գրավել է ոչ միայն Կովկասը, այլ նաև ողջ աշխարհը:  Նա բացել է մարտարվեստի սեփական ակումբը, որտեղ պարապմունքներ է անցկացնում  5 տարեկանից  բարձր անձանց հետ:

– Վերջերս մրցման պատրաստվելու ժամանակ վնասվացք ստացա: Հետո բուժումներ սկսեցի, որոնք դեռ շարունակում եմ: Քանի որ այս ընթացքւմ մրցել չեմ կարող, որոշեցի բացել սեփական ակումբ:

Մասնակցել է տարբեր մրցաշարերի բազմաթիվ երկրներում, տարել հաղթանակներ, արժանացել  մեծ մրցանակների՝ դիպլոմներ, մեդալներ, գավաթներ:

Ես ու եղբայրս միասին ենք սկսել մեր գործունեությունը՝ 5-6 տարեկանից:  Հավասար մրցումների մասնակցելով ՝ «կարատե»-ի բնագավառում առաջ ենք գնացել: Նա իր տարիքային խմբում, ես՝ իմ: Երկուսս միաժամանակ գոտիներ էինք հանձնում:

Տղաներն իրենց  բնորոշ հայորդու առնական կերպարը կրում են ծնված օրից: Նրանք 12-13 տարեկանից սկսում են զբաղվել «Մարտեր առանց կանոնների» մարզաձևով, բայց մենամարտում քաշային տարբեր կարգերում:

– Եղբայրս ինձնից ծանր էր: Նա իր քաշայինում առաջինն էր, ես էլ իմ: Աչքիս հետ կապված առողջական  խնդրի պատճառով ընտանիքս դեմ էր, որ զբաղվեմ ծանր սպորտով: Ժամանակի ընթացքւմ մի շարք հաղթանակներ տանելուց հետո կարողացանք համոզել նրանց, որ «մարտեր առանց կանոններ»-ում ևս կարող ենք տանել այդ հաղթանակները:

Սերգեյը 18 տարեկանից մասնակցում է պրոֆեսիոնալ մենամարտերի: Նա եղբորից 1.5 տարով մեծ է: Հարությունը 2018 թ-ի հունվարին մեկնեց Հայոց բանակ՝  կատարելու իր պարտքը: Բանակից վերադառնալուց հետո նա ևս համաշխարհային պրոֆեսիոնալ ռինգերում կմենամարտի:

Ծառայելու հետ մեկտեղ նաև պարապում է: Տղան ժամանակը զուր վատնել չի ուզում, որպեսզի մենամարտերին պատրաստված վերադառնա և վերսկսի սիրելի գործը: Պրոֆեսիոնալ սպորտում ամեն մարզիկ ունի իր մենեջերը: Եղբայրների պարագայում դա Ռազմիկ Ղուլինյանն է, ով զբաղվում է նրանց սպորտային գործունեությամբ:

Կա նպատակ սպորտի հետ մեկտեղ ստեղծել նաև սեփական բիզնեսը: Սա ևս կիրագործեն Հարությունի վերադարձից հետո: Նրանք  ունեն իրենց տարբերանշանը, որին նայելիս արդեն երևում է նրանց ուժը, եռանդն ու մեծ վերելքների հասնելու ձգտումը: Այն կազմված է ցորենի հասկի 2 ճյուղերից և դա պատահական չէ, քանի որ երկու հասկերը խորհրդանշում են երկու եղբայրներին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here