Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Բարեկենդանի տոնը: Բարեկենդանը ուրախության, զվարճանքի և ազատության օր է:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ 

ArmeniON, Մարտի 3. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդանի տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է: Մեծ ուրախությամբ զվարճանքով և կատակներով սկսվեց ավանդական տոնախմբությունը:

Զանազան ներկայացումները պարային խմբերը, հին ավանդական խաղերը փոխանցեցին օրվա խորհուրդը: Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում էին բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն: Բարեկենդանը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը բոլորը գցում են ճոխ սեղաններ ուրախանում, երգում, պարում՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը:

Հիշեցնենք, որ Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեծությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։


Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here