«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պրեմիերայից հետո շատերը կիսվեցին իրենց տպավորություններով: Ֆիլմը հուզել էր շատերիին:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ


ArmeniOn.Մարտի 6: Ռեժիսոր՝ Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը սպասում էին բոլորը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 5 տարի առաջ և ընդգրկում են լայն աշխարհագրություն։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ճանաչում է աշխարհը և բացահայտում Մաեստրոյին յուրովի։ Ֆիլմը ներկայացնում է համաշխարհային ավանգարդ դասական երաժշտության մեջ բացառիկ երևույթի։

Մի կոմպոզիտորի, ով վաղուց դադարել է ֆիլմերի համար երաժշտություն գրել:
Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանի խոսքերով ֆիլմում աշխատել են ներկայացնել Մաեստրոյի գործունեության ողջ ներկապնակը։

-Ֆիլմի մասին դեռ կարծիք կհայտնի հանդիսատեսը, թե որքանով է այն հաջողվել։ Ինձ համար Ֆիլմը ստացվել է այնքանով, որ մենք այսօր ունենք, մի ամբողջական նյութ մեր սիրելի Մաեստրոյի կյանքի և գործունեության մասին։ Կարծում եմ՝ այս ֆիլմը երկար ժամանակ հիմք կհանդիսանա մանսուրյանական ստեղծագործությունը ներկայացնելու համար։

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմը շատերի համար եղավ նոր բացահայտում: Շատերը կիսվեցին իրենց տպավորություններով։ Ֆիլմ, որը իսկապես հուզել է ներկաներին։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքերով նա Մաեստրոյին բացահայտեց յուրովի.

-Այսպիսին Մաեստրոյին համոզված եմ շատերը չգիտեն: Հայ հանրության համար կարևոր է նաև նման բացահայտումը։ Մեծ է եղել նրա ներդրումը ոչ միայն հայ մշակույթի, երաժշտության ոլորտում, այլև միջազգային ասպարեզում։ Վայելեցի երաժշտությունը, հպարտանալու ևս մեկ առիթ ունեցա, ինչպես նաև առիթ ունեցա հաղորդակցվելու Մաեստրոյի հետ, որովհետև իսկապես բացի երաժիշտ կոմպոզիտոր լինելը, նա նաև շատ հետաքրքիր զգայուն նրբանկատ մարդ է: Այն քիչ պահերը, երբ հնարավորություն եմ ունենում նրա հետ շփվելու հաղորդակցվելու կամ պարզապես բարևելու և մի քանի խոսք փոխանակելու՝ դա ինձ համար մեծ երջանկություն է։ Համոզված եմ «Մաեստրո Մանսուրյան » ֆիլմը հիանալի առիթ էր շատերի համար:


Միայն Տիգրան Մանսուրյանի կենսագրությունը սովորելը բավական չէ՝ ճանաչելու համար այդ մեծությանը, ով ապրում և արարում է մեր կողքին։
Թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք Մաեստրոյի մասին, բայց նա այն մեծությունն է  ում անվերջ կարելի է բացահայտել։ Շնորհակալ եմ ֆիլմի հեղինակներից, որովհետև նրանք կարողացան տեսախցիկի ամենատես աչքով մեզ տալ այն անկեղծությունը , որ հատուկ է Մաեստրոյին։ Ֆիլմում կար մի հատված, որը շատ հուզիչ էր: Փորձերից մեկի ժամանակ Մաեստրոյի պոռթկումները, իր ասելիքը իսկապես հայտնագործություն էր ինձ համար։ Հրաշալի պատկերներ էր ստեղծված, ընդհամենը շնորհավորեմ բոլորիս : Քիչ առաջ Մաեստրոյին նույնպես ասացի՝ «Մաեստրո, սա մի փոքրիկ կաթիլ է ձեր մեծությանը, բայց ձեզ արժանի կաթիլ է», ֊ ֊տպավորություններով կիսվեց ՝ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։

Նա շատերի համար ոգեշնչման աղբյուր է եղել: Մաեստրոյի երեժտությունը սիրում են բոլորը։ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համոզված է, որ բազում սերունդներ դեռ կոգեշնչվեն նրա ստեղծագործություններով:

Շատ ուրախ եմ, որ Մաեստրոյի 80- ամյակին նվիրված ունենք այսպիսի ֆիլմ: Այն ,իսկապես, պատմական է և դեռ երկար ժամանակ մեզ համար շատ կարևոր, ինչպես նաև ոգեշնչման աղբյուր է լինելու: Ուրախ եմ, որ սա այն միջոցառումներից մեկն է լինելու, որը նվիրված է նրա հոբելյանին, իհարկե, միակը չէ և գիտեմ, որ նույնիսկ մի քանի ամիս շարունակ նրան նվիրված միջոցառումներ են լինելու: Ողջունելի էր այն, որ ֆիլմը միջազգային շատ մեծ քարտեզ էր ընդգրկում : Շատ տպավորիչ է այն, որ մեծ հեղինակություն ունեցող արվեստագետներ և երաժիշտներ են ներառված ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Բարություն, համեստություն անսահմանություն՝ այսպես բնութագրեց Մաեստրոյին հաղորդավարուհի, լրագրող Ամալյա Պապյանը և կիսվեց իր մանկության շատ վառ հուշերով։


«Ֆանտաստիկ» էր, իսկապես, այն միտքը, որ պարբերաբար ֆիլմում հնչում էր մաքրություն, կարծես փոխանցվեց նաև մեզ: Դահլիճում գտնվող բոլոր մարդիկ՝ համենայնդեպս, գոնե ես, այդ զգացողությունն ունեմ: Այնպիսի զգացողություն է, թե դահլիճից մաքրված ես դուրս գալիս կարծես թե երկնային ինչ -որ բանի դիպչած լինես: Չդիմացա գայթակղությանը և խնդրեցի Մաեստրոյին ինձ հետ լուսանկարվել  սիրով համաձայնեց: Ես ապշած եմ այդ մարդու բարության , համեստության և անսահմանության վրա: Մանկությունից շատ վառ հիշում եմ մի դեպք՝ շատ փոքր էի երեվի թե 4 տարեկան : Տատիկիս տանն էինք, ով ապրում էր Լեոյի փողոցում՝ անմիջապես Թերլեմեզյան ուսումնարանի դիմաց :

Մի երեկո տանը նստած էինք հայրս մտավ ներս և ասաց.
– Տեսեք ձեզ ինչ նվեր եմ անում։Իր հետ էր մեր շատ սիրելի Մանսուրյանը: Մենք ճաշասենյակում մի շատ հին լարից ընկած դաշնամուր ունեինք: Թեյելուց հետո նա որոշեց, որ պիտի նվագի մեզ համար: Անկեղծ ասած մենք բոլորս ապշեցինք և միմյանց նայեցինք: Ամաչում էինք գործիքը շատ վատ վիճակում էր:

Առաջին ակորդից հետո Մաեստրոն հասկացավ, որ դաշնամուրը լավ վիճակում չէ: Սակայն նա հիանալի նվագեց, երևի թե Մանսուրյանի նվագը այդ գործիքի վրա դաշնամուրի պատմության մեջ լավագույն երաժշտությունն էր։

Ֆիլմը շատ էր հուզել ԵՊՀ ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, ով կիսվեց իր տպավորություններով:

Փառահեղ, բրավո, եզակի, բացառիկ այն ֆիլմերից էր, որ իսկապես ստացվել էր: Կեցցեն հեղինակները, որ կարողացել էին Մանսուրյանին բացել բոլոր առումներով, կերպարը ամբողջացնել ու նաև հետաքրքիր ավարտ գտնել:

Հիշեցնենք, որ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսեվել են՝ 2014թ-ի գարնանը և տևել են 5 տարի: Այն ներկայացնրեց ՄՇԱՐ մշակութային կենտրոնը և ընդգրկում է Մաեստրոյի ստեղծագործական գործունեությունը: Ֆիլմում իրենց կարծիքն են ներկայացնում Հայաստանում և արտասահմանում ապրող և ստեղծագործող իր երաժիշտ ընկերները: Այն նվիրված Է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: 52 րոպե տևողությամբ Ֆիլմում ամբողջացրած է Մաեստրոյի ստեղծագործական գործունեությունը: Ֆիլմի ռեժիսորն է՝ Հայկ Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը և սցենարի հեղինակը՝ Ալինա Օրդյանը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել՝ մարտի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Լուսանկարները՝ Գագիկ Շահինյանի և Վազգեն Եթումյանի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here