104 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության ականատեսներից մեկը՝ Հայկ Արթինը: 

ArmeniaON, մարտի 7. Ամերիկայի Միացյալ Նահանգներում 104 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայտնի լուսանկարիչ Հայկ Արթինը։

Հայկ Արթին Գոճապապյան ծնվել է 1914 թվականին: 4-5 տարեկանում որբացել է։ Ականատես է եղել, թե ինչպես են թուրք զինվորները տանում մորը, իսկ հայրը, որը մաթեմատիկայի պրոֆեսոր էր, անհետացել է։ Նրա ընտանիքը հարուստ էր և պատկանում էր Հաճնի հարուստ դասակարգին։
Հայկ Արթինը Կ․Պոլսում որոշ ժամանակ մնացել է հորեղբոր մոտ, ապա գաղթել է Մարսել, Բուենոս Այրես, իսկ 10 տարեկանում` Նյու Յորք։

Այնուհետև տեղափոխվել է Վաշինգթոն և աշխատել Underwood & Underwood հայտնի լուսանկարչական ընկերությունում: Հետագայում բացել է Haig Artin լուսանկարչական արվեստանոցները Միլուոքի շրջանում։

Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, Սպիտակ տան քաղաքական գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Հայկ Արթինն ունի չորս աղջիկ, ինը թոռ, տասնյոթ ծոռ և մեկ մեծ ծոռնիկ:

hayernaysor.am