Փարիզում ցուցարարները պայթուցիկ նյութով շշեր են նետել հանրահայտ Le Fouquet’s ռեստորանի ուղղությամբ: «Դեղին բաճկոնավորները» կրկին բողոքի ցույցեր են անցկացնում Ֆրանսիայում:

ArmeniaON, մարտի 17. Փարիզում ցուցարարները հարձակվել են Ելիսեյան այգիներում մի քանի էլիտար խանութների վրա: Այս մասին հաղորդում է Figaro-ն:

Ռեստորանի պատուհաններին տեղադրված պաշտպանիչ վահանակները չեն օգնել, եւ արդյունքում կրակը վնասել է վերանդան: Այրվել է նաեւ Le Deauville ռեստորանը:

Fouquet’s-ը ներառված է Փարիզի պատմական հուշարձանների ցանկում: Այդ ռեստորանը ֆրանսիական էլիտայի հանդիպման վայրն է: Այդտեղ հաճախ էր այցելում ծագումով հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ: Այնտեղ է իր ընտրվելու փաստը տոնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի կեսին բենզինի հարկը բարձրացնելու ծրագրերի հետեւանքով: Ակցիան անվանվել էր «դեղին բաճկոնավորներ», քանի որ ցուցարարները կրում էին լուսարձակող բաճկոններ: Դեկտեմբերի 4-ին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ սակագները չեն բարձրանալու, սակայն անկարգությունները շարունակվում են:

NEWS.am

Լուսանկարը՝ lanouvellerepublique.fr

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here