Աջափնյակ վարչական շրջանը սկսել է Ֆուչիկի փողոցի բարեկարգման աշխատանքները: Այն իրականացնում է  «Աջափնյակ բարեկարգում» բարեգործական հիմնադրամը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աջակցությամբ:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մարտի 21.  Օրեր առաջ Աջափնյակ վարչական շրջանը հայտարարեց, որ Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ խաչմերուկ տեղի է ունենալու փողոցի բարեկարգում: Մաքրվելու են ցանկապատերը, մետաղական կառուցվածքները: Տեղադրվելու են նստարաններ և փողոցը կանաչապատվելու է:

Տարածքում տիրող մթնոլորտը ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժով:

լուսանկարները՝ Ռոզի Սարգսյանի