Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր «Պոեզիայի ծառզարդար»՝ նվիրված պոեզիայի միջազգային օրվան:

Մերի Բադալյան

ArmeniaON, մարտի 21. Իսահակյանի անվան գրադարանի հարակից ծառն մարտի 21 –ին ավելի էր գեղեցկացել գույնզգույն «տերևներով»: Առիթը՝ պոեզիայի օրն էր: Անցորդներն իրենց նախընտրած բանաստեղծական քառատողերը հանձնում էին փոքրիկ «տերևներին»  և ամրացնում գրադարանի հարակից ծառին: Ողջ օրվա ընթացքում զուգահեռ հնչում էր նաև հայ դասական պոեզիան:

«Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը», –  այսպես է բնութագրել պոեզիան Արթյուր Ռեմբոն:

Հիշեցնենք, որ  մարտի 21-ը նշվում է, որպես պոեզիայի միջազգային օր: Որոշումը ընդունվել է 1999թ-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում: Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Համարվում է, որ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի Աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին:

Լուսանկարները՝ Մերի Բադալյանի