«Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ է կազմակերպվել Ստեփանակերտում։

ArmeniaOn, Մարտի 24. «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնությամբ մարտի 21-ին Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ։ Այս մասին գրում է  «Արցախպրեսը»։

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ

Posted by Artsakhpress.am on Saturday, 23 March 2019

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆլեշմոբը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում։

«Ֆլեշմոբի միջոցով փորձել ենք հանրության ուշադրությունը սևեռել միասնության գաղափարի վրա: Կարևորում ենք այն դրական լիցքերը, որ միջոցառման ընթացքում ունեցել են ֆլեշմոբի մասնակիցները»,- նշել է Ա. Հարությունյանը և ավելացրել, որ միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 երիտասարդներ՝ Արցախի տարբեր բուհերից, ուսումնարաններից և ավագ դպրոցներից:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են նման բնույթի միջոցառումներ կազմակերպել ավելի հաճախ, որպեսզի մեր քաղաքացիներն ընդգրկված լինեն երկրի հասարակական կյանքում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության և աջակցության համար և նշել, որ նման միջոցառումներ առջևում ևս նախատեսվում են: Հասարակական ակցիան իրականացնելու համար կատարվել է ծավալուն աշխատանք, որին էլ մասնակցել են մեր երիտասարդները»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ ՔՄԴ կուսակցության