Չի բացառվում, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ամռանը հրաժարվի Հենրիխ Մխիթարյանի և Մեզութ Օզիլի ծառայություններից:

ArmeniaON, մարտի 27. Ըստ Mirror-ի՝ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին վաճառելու մտադրությունը մեկնաբանվում է այդ գումարներն առավել նպատակային օգտագործելու նպատակով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը «Արսենալում» շաբաթական 180 հազար ֆունտ է ստանում, իսկ Օզիլը` 350 հազար:

Ամենայն հավանականությամբ, Էմերին ցանկանում է այդ գումարներով «Արսենալում» ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները:

http://1in.am

Լուսանկարը՝ goalz24.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here