Այսօր՝  մարտի 27ին, ժ 17.00 -ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող լաբորատորիայում։

ArmeniaON, մարտի 27.  Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

ArmeniaON-ի թղթակիցը լուսանկարներ է ներկայացնում դեպքի վայրից։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող «Երևանի մեքենաշինական գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող չշահագործվող լաբորատորիայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 17:51-ին: 2-րդ հարկի սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է (40 քմ):

mes.am