ՀՀ բուհերի ուսանողներն այսուհետ ուսման վարձը կարող են վճարել նաև ամսական կտրվածքով:

ArmeniaON, մարտի 27. 115 կողմ և 4 ձեռնպահ ձայներով ՀՀ Ազգային ժողովը մարտի 27-ի նիստում ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր: Համաձայն կատարված փոփոխության՝ բուհերի ուսանողներն ուսման վարձը կարող են վճարել նաև ամսական կտրվածքով:

Երկրորդ ընթերցմամբ նախագծում ամրագրվել էր, որ ուսանողներն ուսման վարձը կարող են ամսական կտրվածքով վճարել միայն ուսումնական ամիսների ընթացքում:

1in.am