ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ։

ArmeniaON, մարտի 29. Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավարը։

«Հանդիպումն անցել է նորմալ»,-ասել է նա՝ նստելով մեքենան։

Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Հանդիպումը մեկնարկեց երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Ապա երկու երկրների ղեկավարները մնացին առանձին դեմ առ դեմ, ավելի ուշ նրանց միացան համանախագահներն ու ԱԳ նախարարները։

Փաստինֆո

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here