Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնից:

ArmeniaON, 29 մարտի.  aravot.am-ը տեղեկացնում է, որ Կոնստանտին Օրբելյանին մարտի 28-ի երեկոյան պաշտոնից ազատել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Կայքին չի հաջողվել պարզել, թե որն է աշխատանքից ազատելու պատճառը: Սակայն Ն. Ղարիբյանի օգնական Սահականուշ Պողոսյանը խոստացել է ավելի ուշ իրազեկել պատճառների մասին:

Չի բացառվում, որ այսօր երեկոյան Կոնստանտին Օրբելյանն ինքն անդրադառնա իր աշխատանքից ազատվելու պատճառներին: Նշենք, որ այսօր Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի եւ անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը:

Լուսանկարը` araratnews.am