Աշխարհահռչակ  «ՍԱՆՇԱ» ընկերությունը մեծաքանակ թանկարժեք բալետային հանդերձանք և անհրաժեշտ պարագաներ նվիրաբերեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբին:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ 

ArmeniaON, մարտի 29. Օպերային թատրոնի շենքում 5 տասնյակից ավելի արկղերի բացվելուն բալերոններն անհամբերությամբ էին սպասում: Սովորական այդ արկղերում իրենց համար շատ թանկ պարագաներ էին:

Պարային մասնագիտացված ընկերությունն արդեն երրորդ անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին է նվիրաբերում բալետային հանդերձանք և անհրաժեշտ պարագաներ:

Շատ իրեր Հայաստանում անգամ չեն վաճառվում, վստահեցնում է բալետային խմբի տեսուչ և դերասան Արթուր Կարճիկյանը:

Պետությունը մեզ հովանավորում է, ստանում ենք հանդերձանք, սակայն 1500- 2000  դրամանոց մասիկներ: Այս մասիկները վաճառքում 8000 դրամ է: Ստացել ենք 4131 կտոր հանդերձանք, ընդհանուր՝ 58 արկղ:

Յուրաքանչյուր հանդերձանք  յուրահատուկ էր և պատրաստված օպերայի շենքի տարբերանշանով, առկա էին նաև անվանական մագնիսներ: Բալետային հանդերձանքը առավել տպավորիչ է դարձնում ներկայացումները, ասում են պարուհիները:

-Այն հնարավորություն է տալիս առավել ինքնավստահ զգալ բեմում և լինել ներկայանալի:

Հանդիսավոր արարողությունը, որը շատերի համար կարող էր տոնի վերածվել,  տխրեցրեց անսպասելի լուրով: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատել էր Կոնստանտին Օրբելյանին հենց հանդիսավոր նվիրաբերության օրը, ինչը տեղի էր ունենում հենց Օրբելյանի շնորհիվ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Վազգեն Եթումյանի