Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:

ArmeniaON, ապրիլի 1. Ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը և ձայների մեծամասնությամբ ընտրվեց Արա Շիրինյանը: Նա ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն:

Հիշեցնենք, որ մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա) մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:

Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում:
Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր: 1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում՝ որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է, 2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարը:

168.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here