«Երկրապահ» կամավորականների միության արտահերթ համագումարը կանցկացվի ապրիլի 7-ին:

ArmeniaON, ապրիլի 2. ԵԿՄ վարչության այսօր կայացած փակ նիստում միաձայն որոշում է ընդունվել վարչության նախագահի պաշտոնում առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է news.am-ը:

Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը տեղեկացրել է, որ համագումարին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ tert.am