2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանցիները դավադրաբար հարձակվել էին Թալիշի ուղղությամբ տեղակայված N մարտական դիրքի վրա, որը գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

ArmenianON. ապրիլի 3. Ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ու իր զինվորների պահած դիրքը։ Գյումրեցի 23-ամյա Մերուժանն իր տղաների հետ կռվել էր մինչև վերջ: Ցավոք, Մերուժանն ու իր երկու զինվորները զոհվել էին, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորները հետ էին քաշվել 2-րդ դիրք, իսկ ադրբեջանցիները գրավել էին դիրքը։ Ապրիլի 3-ին՝ առավոտյան 11։00-ի սահմաններում, հայկական կողմին հաջողվում է վերադարձնել դիրքը` մեծաքանակ զոհեր պատճառելով ադրբեջանցիներին։

Երեք տարի անց այս դիրքի պատմության մասին հուշում են ճանապարհին տեղադրված խաչքարն ու հուշատախտակը, որտեղ գրված են զոհված զինծառայողների անունները։

Այստեղ մարտական հերթապահություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող մասնակցում է ինժեներական աշխատանքներին և օգնում դիրքը բարեկարգելու գործում։ Գումարտակի հրամանատար, մայոր Վազգեն Նիկողոսյանի խոսքով, այսօր դիրքերում զինծառայողները ոչ մի բանի պակաս չունեն։

Ինժեներական լայնածավալ աշխատանքների շնորհիվ ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ 2016-ին հակառակորդն այս դիրքը գրավել է։ Ինչ վերաբերում է կենցաղային պայմաններին, դիրքն ամբողջովին կահավորվել է: Զինծառայողները գոհ են նաև որակյալ սնունդից։

Շփման գծում էլ, նրանց խոսքով, իրավիճակը հանգիստ է, ամբողջությամբ վերահսկելի։

http://Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here