Ապրիլի 4֊ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչուհի, Նկարիչների միության անդամ Իրինա Սաղյանի անհատական ցուցահանդեսը։

ArmeniaON, ապրիլի 3.  Ցուցահանդեսում ներկայացված կլինեն հեղինակի ավելի քան 50 աշխատանքներ: Այն կգործի մինչև ապրիլի 9֊ը։ Ողջույնի խոսքով հանդես կգա արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը։ Կմասնակցեն նկարիչներ, արվեստաբաններ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Իրինա Սաղյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Լոս Անջելեսում հեղինակի աշխատանքները ցուցադրվել են «Գոդո» ցուցասրահում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ցուցահանդեսում։