Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը այսօր տեղի ունեցած նիստում գործադիր տնօրեն է նշանակել Գարեգին Խումարյանին։

ArmeniaON, ապրիլի 3. Խորհուրդը նման որոշում է ընդունել` ամփոփելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նաև հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին: Հանձնաժողովը, ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ. սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»:

armradio.am

Photo: facebook profile