Դատական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տվել «Ելք» դաշինքի անդամների և Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով:

ArmeniaON, ապրիլի 3. ՀՀ Վարչապետը նշել է, որ տուժող Հայկ Սարգսյանը 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ելք»–ի նախընտրական շտաբի պետն էր, որի հետ նա ընկերական հարաբերություններ է ունեցել միջադեպից առաջ և հետո։ «Հայկ Սարգսյանը հրաժարվեց, որ իրեն ուղիղ եթերում ցույց տանք, որովհետև իր վրա ակնհայտ վնասվածքներ կային»,- ասել էր Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամբաստանյալ Արթուր Այվազյանի հետ ծանոթ չէ և առաջին անգամ է հանդիպում: Այնուհետև վարչապետը պատմեց դեպքի վերաբերյալ իրեն հայտնի մանրամասները։

Ըստ վարչապետի՝ հարձակումը տեղի է ունեցել Հարավարևմտյան թաղամասում՝ Զորավար Անդրանիկի արձանից աջ ընկած թաղամասում։

Փաշինյանը նշեց, որ դեպքը երկու տարի առաջ է տեղի ունեցել, և ինքը դեպքի կապակցությամբ մանրամասն նախաքննական ցուցմունք է տվել։

 

  NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here