Գիշերօթիկի դայակը հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել 3-ամյա երեխային:

ArmeniaON, ապրիլի 3. Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհին ահազանգել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին: Հայտնել, որ ս.թ. մարտի 29-ին իր անչափահաս որդուն ձեռքերով հարվածներ է հասցրել, մարմնական վնասվածքներ պատճառել «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» դայակը: Երեխան նույն հաստատության սանն է` 2016թ. ծնված:

Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: