Կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան վախճանվել է Մոսկվայում՝ 88 տարեկան հասակում:  

ArmeniaON, ապրիլի 4. Դանելիան հանրությանը հայտնի է «Ես քայլում եմ Մոսկվայով», «Մի վշտանա», «Հաջողության ջենտլմենները», «Միմինո», «Կին ձա ձա» և բազմաթիվ այլ ֆիլմերից:

Ռեժիսորը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարի վերջին՝ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Ավելի ուշ բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել: Դանելիան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

tert.am

Լուսանկարը՝ panorama.am