Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան
կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

ArmeniaON, ապրիլի 3. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին:

«Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ
ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած
կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են
բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը:

Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»: